Առհասարակ, կյանքում, եթե ուզում ես խնդրին լուծում տալ, նախևառաջ պետք է խնդիրը չթաքցնես, չփախնես դրանից, այլ առերեսվես ու սկսես քայլ առ քայլ գտնել լուծման ուղին։
Պետության մեջ դա ավելի կենսական է, առավել ևս, երբ խնդիրն անվտանգային է, մեր բոլորիս անվտանգության հարցն է։ Մենք սովոր ենք խնդիրները կոծկել, ձևացնել, թե դրանք չկան, կամ համարել անլուծելի։ Երկու դեպքում էլ շատ թանկ ու անդառնալի գին ենք վճարում դրա համար։ Հիմա ոմանք էժան պոպուլիզմով են զբաղված, ոմանք խաղաղության կեղծ թատրոն են բեմադրում։ Երկու դեպքում էլ հաշիվը փակելու ենք բոլորով, դրա համար պետք է սովորել ուղիղ ու փաստերով խոսել խնդիրների մասին՝ տալով լուծման հնարավորություն։
‼️«Մեր դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը մոտ 150 մետր հեռավորության վրա էր։ Երբեմն գիշերները ադրբեջանցիները մեծ լապտերով թարթող լույս էին գցում մեզ վրա՝ փորձելով ճնշել կամ սադրել մեզ։
Այն ամենը, ինչ տեսա մեր խմբին վստահված դիրքերում 25-օրյա վարժական հավաքի ընթացքում, փաստում է, որ բանակի խնդիրները խորն են ու համակարգային։ Մեզ պետք են անվտանգ խրամատներ, ճիշտ բաշխված հաստիքներ ու տարրական զենքի յուղ՝ հենց այսօր։ Ցուցադրական վարագույրը վաղ թե ուշ բացվում է։ Եւ ավելի լավ է, որ այն պատռվի սեփական սխալներն ընդունելիս, այլ ոչ թե հերթական ռազմական բախման պահին»…
https://hetq.am/hy/article/183034?fbclid=IwY2xjawTdnOJleHRuA2FlbQIxMQBicmlkETFaWFFiWjdnTUJrN2NGUWlXc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHnGiLlaKjqpH9KtiRnUYNWyOmANU0ovzlwK8fwzhYDiYU_2aaLs-4HSRYiPb_aem_RhE_1oZ8dym4G8jQcTXt4w
Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում
Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա…