Մայր Աթոռը ամեն տարի բանակի օրվա առթիվ Հանրապետական մաղթանք է կատարում։ Վեհափառ Հայրապետը անձամբ է իրականացնում այդ արարողությունը։ Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք են բարձրացնում առ Աստված մեր բանակի, մեր երկրի, զինվորների համար։
Զինվորական ղեկավարությունը մշտապես ներկա է գտնվել բանակի օրվա առթիվ Մայր Աթոռում կատարվող արարողություններին, այս իմաստով բանակ — եկեղեցի կապը եղել է անսասան։ Պատերազմից հետո, երբ Փաշինյանը վերընտրվեց ու ՊՆ-ն փաստացի կուսակցականացվեց, զինվորական բարձր ղեկավարությունը երբեք ներկա չի գտնվել այս միջոցառումներին։
Այսօր ամենաամոթալի բանը ինձ համար տեսնելն էր եկեղեցին գրոհող, Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկող պաշտպանության նախարար։ Իր անձի վրա թքած ունեմ, ափսոսում եմ, որ այդ կառույցը, որը իր խորհրդով ու բովանդակությամբ լրիվ այլ հարթության վրա է, նման մարդ է ղեկավարում այսօր։
Սա էլ կանցնի, բանակ — եկեղեցի, բանակ — պետություն, պետություն — եկեղեցի ամուր և անսասան կապը կրկին կվերականգնվի։