🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի փոխնախարարները քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանի զարգացումները, անդրադարձել խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։
🗞 ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հարցազրույց է տվել CNN TÜRK-ին՝ նշելով, որ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից:
❓ Պատասխանելով հարցին՝ Կոստանյանը հայտնել է, որ ներկայում Հայաստանը լուրջ դժվարությունների չի բախվում Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլորի, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի վրա. «Հետևաբար, այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ կարևոր է։ Սա կարող է զգալի ձեռքբերում լինել երկու երկրների համար և շատ կարևոր տարր կայունության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Կոստանյանը։
🇹🇷 Վաղը Թուրքիայում մեկնարկում է Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը․ այն կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։ 🇦🇿 Համաժողովին մասնակցելու նպատակով Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Անթալիա։ 🇦🇲 2022-ից՝ հայ-թուրքական կարգավորման մեկնարկից ի վեր առաջին…