Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում կանցկացվի մայիսի 4-ին, կմասնակցեն մոտ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մեծապես կարևորելով աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին ակնկալվում է մինչև հարյուր երկրի պատվիրակության այց Հայաստան։
«Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում:
ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:
Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)
Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)
2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն»,– գրել է Արայիկ Հարությունյանը։