Blog

  • Կոնֆերենցիաների լիգա, անցումային փուլ՝ Նոա -ԱԶ Ալկմար՝ 1- 0…

    🔹Կոնֆերենցիաների լիգա, անցումային փուլ՝ Նոա -ԱԶ Ալկմար՝ 1- 0
  • Трамп продлил на год действие санкций США против России, введенных из-за войны …

    ⚡️ Трамп продлил на год действие санкций США против России, введенных из-за войны в Украине.
    @rusyerevantoday

  • Ереванский «Ноа» одержал победу над нидерландским «АЗ Алкмаром» со счётом 1:0.Ав…

    🇦🇲🇳🇱Ереванский «Ноа» одержал победу над нидерландским «АЗ Алкмаром» со счётом 1:0.
    Автором единственного гола стал капитан «Ноа» Оганес Амбарцумян.
    @bagramyan26

  • Հայկական ակումբի առաջին հաղթանակը գրանցվեց. Նոան հաղթեց ԱԶ Ալկմարին 1։0 հաշվով։…

    🏆 Հայկական ակումբի առաջին հաղթանակը գրանցվեց. Նոան հաղթեց ԱԶ Ալկմարին 1։0 հաշվով։
    ‼️ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025-26 խաղարկության անցումային փուլի առաջին խաղը։
    ⚽️ Նիդերլանդական թիմի հետ հանդիպման միակ գոլը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը։

  • Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»Գոլի հեղինակ դարձավ «Նո…

    Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»
    Գոլի հեղինակ դարձավ «Նոա»-ի ավագ Հովհաննես Համբարձումյանը։
  • Телохранители Алиева напали на азербайджанских оппозиционеров в Вашингтоне В Ва…

    Телохранители Алиева напали на азербайджанских оппозиционеров в Вашингтоне
    В Вашингтоне произошли столкновения между телохранителями президента Азербайджана Ильхама Алиева и оппозиционными активистами.
    Во время инцидента звучали лозунги «Свободу политзаключенным», а также слышались оскорбительные выкрики.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Տիրադավներին ու Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույնպես …

    ❗️Տիրադավներին ու Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույնպես ստորագրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ի աջակցություն արված եպիսկոպոսաց հայտարարությանը։
    «Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք և խաղաղություն արեք. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կոր․ ԺԴ 11)»: Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյան Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյան Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյան Տ. Արամ Արքեպս․Աթեշյան…
  • «Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք և խաղաղո…

    «Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք և խաղաղություն արեք. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կոր․ ԺԴ 11)»:
    Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյան
    Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյան
    Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյան
    Տ. Արամ Արքեպս․Աթեշյան
    Տ․ Եզրաս Արքեպս․ Ներսիսյան
    Տ․ Աշոտ Եպս․ Մնացականյան
    Տ․ Արմաշ Եպս․ Նալբանդյան
    Տ. Արարատ Եպս. Գալթագճյան
    Տ․ Մարկոս Եպս․ Հովհաննիսյան
    Տ․ Հովակիմ Եպս․ Մանուկյան
    Տ․ Տաթև Եպս․ Հակոբյան
    Տ․ Նարեկ Եպս․ Բերբերյան
    Տ․ Աբգար Եպս․ Հովակիմյան
    Տ․ Սերովբե Եպս․ Իսախանյան
    Տ. Դանիել Եպս. Ֆընտըգյան
    Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյան
    Տ․ Օշական Եպս․ Գյուլգյուլյան
    Տ. Թեոդորոս Եպս. Զաքարյան
    Տ․ Մեսրոպ Եպս․ Պարսամյան
    Տ․ Կորյուն Եպս․ Բաղդասարյան
    Տ․ Կիրակոս Եպս․ Դավթյան
    Տ․ Առեն Եպս․ Շահենյան
    Տ․ Գրիգոր Եպս․ Խաչատրյան
    Տ. Պարթև Եպս. Բարսեղյան
    Տ․ Խորեն Եպս․ Առաքելյան
  • Рейхспюрер готовится к войне? В Белоруси начали массово раздавать повестки мужчи…

    Рейхспюрер готовится к войне? В Белоруси начали массово раздавать повестки мужчинам, забирают на военные сборы даже многодетных и тех, у кого маленькие дети. Особенно активно это происходит в регионах у границ с Украиной и Польшей.
    В соцсетях началась легкая паника: пишут, что мужчин увозят быстро, телефоны забирают, связи нет. Официально режим Лукашенки объясняет это “проверкой боеготовности” и “реакцией на агрессивную риторику НАТО”. На фоне этого Лядимирович и Рыгорыч сегодня якобы провели телефонный разговор.
    🇦🇲 𝕸𝖆𝖘𝖎𝖘 𝖁𝖆𝖓𝖌𝖚𝖆𝖗𝖉 ֍

  • գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատությո…

    գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։
    Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝
    — դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
    — վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
    — ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
    — գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
    — առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
    Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝
    — գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,
    — ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,
    — ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։
    Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
    Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։
    Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։
    Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։
    Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։
    Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։