🇧🇪🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման արարողությանը։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
🗣 Իր խոսքում Բարտ դե Վևերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենդանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը՝ Բելգիայի վարչապետը նշել է․

«Սա, իսկապես, պատմական պահ է։ Խորը հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ՝ քաղաքակրթության օրրաններից մեկում: Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի և Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ։ Այն մեր ապագայի հանդեպ հանձնառության հանդիսավոր արտահայտությունն է․ հանձնառություն՝ խորացնելու մեր համագործակցությունը բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և գիտական փոխանակման ոլորտներում»: