Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս չորսը վիրավորվել են, հայտնել է Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը։
Զոհվածը շտապօգնության բուժակ է։ Երկրորդ բուժակն ու վարորդը բեկորային վիրավորումներ են ստացել գլխի, ուսի և ոտքերի հատվածներում։ Շտապօգնության մեքենայում գտնվող երկու պացիենտներից կինը ականջի բլթակի բեկորային վնասվածք է ստացել, իսկ տղամարդը՝ դեմքի և ձեռքի բեկորային վնասվածքներ։
Բոլոր վիրավորները տեղափոխվել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։