📬📬📬 Մամուլը գրում է
🔺ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ․ Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը կարող է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը․
«Ազգ»🔺Բյուրակն Իշխանյան․ «Փորձում են սփյուռքին հնարավորինս թշնամացնել Հայաստանում բնակվողների հետ, ու սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որ ներկայիս իշխանություններն անում են այդ անդունդը մեծացնելու համար»․
«Ազգ»🔺Հակոբ Ավետիքյան․ Վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ անշնորհակալ է, իսկ քաղաքացիության տուրքը բարձրացնելով, ոնց որ ասեն՝ գնացեք, մեզ պետք չեք․
«Հրապարակ»🔺Տիրատուր քահանա Սարդարյան․ Նա, ով թուլացնում է Եկեղեցին, թուլացնում է ոչ թե Էջմիածնի վարչական որեւէ միավոր, այլ հենց այն ենթակառուցվածքը, որի միջոցով առհասարակ կազմակերպվում է հայկական կյանքն արտերկրում․
«Ազգ»🔺Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորել են կիսակառույց, շինաղբով լի եւ առանց դպրոցական նստարանների շենքում․
«Հրապարակ»🔺Իզաբելլա Աբգարյան․ «Խցանումների դեմ այլ լուծումներ պետք է առաջարկվեն, որեւէ մեկին հաճելի չի լինի մայրաքաղաք մտնել սահմանափակումներով»․
«Հրապարակ»Մամուլի տեսությունն ամբողջությամբ