Մոտ 500 մարդ գրոհել է Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենքը՝ ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից մի քանի ժամ անց։
Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Գործակալությունը հայտնել է, որ բողոքի ակցիային մասնակցել են շիա մահմեդականներ։
Ոստիկանության խոսնակ Մոհամմադ Ջավադը հայտնել է, որ ոստիկանությունն ու զինվորականները մահակներ ու արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար։
Ոստիկանությունը հայտնել է բախումների հետևանքով վեց զոհի մասին։ Առնվազն 8 մարդ վիրավոր է։