Բոսֆորի նեղուցում անցկացվել է Եվրոպան և Ասիան խորհրդանշականորեն միավորող 38-րդ միջմայրցամաքային լողարշավը, որին մասնակցել է շուրջ 2,5 հազար լողորդ։
Նախնական տվյալներով՝ այս տարի միջոցառումն անցել է առանց միջադեպերի։ 6,5 կմ երկարությամբ երթուղին սկսվել է Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Քանլըջա նավամատույցից և հոսանքն ի վար ավարտվել քաղաքի եվրոպական հատվածում՝ Կուրուչեշմե զբոսայգում։
Անցյալ տարի լողարշավի ընթացքում մահացել էր 29-ամյա ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովը։ Մարզիկի մարմինը հայտնաբերվել էր միայն կես տարի անց՝ հունվարի վերջին։
https://cdn4.telesco.pe/file/c2df0ed2c4.mp4?token=ozaGM_StPKpxXBgO22HhNsUiwwEJmqmxVz-i3pK4BpWyVSB1B8m1rdSEGKvW7FcazyxURHCffdOpsZxQTBXV9FkyN1LWjNQ3v7KVsJU6l2KqwsiXokEElmHYUZg5AHQdd1VinNVHREXF1gm2gldxnvGMJss4eatNOHzta8t2xk7bAzuXqCfp7S3zAI8DJV9G-Fe-UMp4ueayzeMu3aCmRn9EouybTlhMC6PKzwj-57PXtatpDOXhaSLGaE2Lt2WUt__GsL3gwwhoL-nfELGhM5b8obp-Anw_wjA91DiKZblmrD2UqTGaVRHjw93XDRJxYoAJNXQCMNr3sf0265GpPw