Սրանց նույնիսկ իրենց սրտի «քաղաքագետներն» են արդեն քննադատում, հասկացել են` ինչ մեծամիտ ու տականք են ոմանք 😜
Որոշ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների ուզում եմ հիշեցնել , որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շվաքը ու իրենց պաշտոնի ստանձնման ժամկետները ռեզինից չեն. այսօր, որ իրենք վիրավորում, սպառնում, նվաստացնում են իրենց որոշ կոլեգաների, քթները ցցում են անգամ սեփական թիմի ներսում ու հաթաթա տալիս շարքային ու միջին օղակներում կանգնած մարդկանց վրա, աջ ու ձախ անվանարկում են սրան ու նրան` կոչելով դա «հռետորական ձիրք» կամ «համարձակ քաղաքական խոսույթ», փքվել ու հնդուհավ են դարձել այն աստիճան, որ անգամ փողոցում են տեսակավորում, թե ում բարեւին պատասխանել, ումը թողնել օդում, մի օր էնքան ծանր են վայրէջք կատարելու էդ հնարովի բաբելոնյան բարձրությունից, որ հստակ կլսվեն
դը՜մփ,շը՜րխկ …
Ու առը հա ՜, դու էլի ընդամենը ակվարիումի ձուկ ես …
ՄԱՐԴ մնացեք ժողովուրդ… էնքան պարզա ամեն ինչ … ուղղակի մի փքվեք էդքան, մի մոռացեք, որտեղից եք եկել , ով/ովքեր են ձեզ բերել եւ ուր եք գնում…
Դուք ոչ մեկից ավելի բարձր չեք,իսկ ՔՊ-ում ,ամենայն հարգանքով իմ` այս կուսակցության շարքերում ունեցած բոլոր ընկերների նկատմամբ , դեռ չկա մեկը, ով կարող է փոխարինել ներկայիս վարչապետին … ոչ ոք նման անկախ քաղաքական թափ դեռ չունի եւ ապագայում էլ դժվար թե ունենա …
Պաշտոնավարումից հետո կյանք կա …
Բոլոր պաշտոնավարումները մի օր ավարտվելու են , ու դա հաստատ ձեր կյանքի վերջին օրը չի լինելու …
Այնպես պաշտոնավարեք, որ հետո, երբ առանց թիկնապահների ,մանդատների , արտոնությունների մնաք`գլուխներդ կախ չմտնեք տարբեր փողոցներ ու բազմադիմի շենքեր …
Հազար երանի ՜ կարդացածը հասկացողին …
Հարություն Մկրտչյան