Եկեղեցու միջադեպից հետո 3 հոգու ձեռնաշղթաներով տարել են. 72 ժամվա ընթացքում կորոշվի նրանց ճակատագիրը
Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։ Կադրեր կան, որ վարչապետի թիկնազորի ներկայացուցիչներից մեկը հարվածել է երիտասարդներից մեկի ծնոտին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ:
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։
Այս ժամերին որոշվում է նրանց հետագա ճակատագիրը։
Ձերբակալված եղբայրների հարազատներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Մինասյանները զույգ եղբայրներ են, ամեն կիրակի մասնակցում են պատարագի, որևէ քաղաքական ուժի մեջ ներգրավված չեն:
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ այս պահի դրությամբ դեռևս մեղադրանք առաջադրված չէ որևէ մեկի։
72 ժամվա ընթացքում պետք է որոշվի՝
կալանավորել, թե ոչ: