«Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել
Առողջապահության նախարարությունից քաղաքացիներն այս օրերին նամակ են ստանում, որ Դուք 65+ տարիքի եք և ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա հունվարի 1-ից կընդգրկվեք Առողջապահության ապահովագրության համակարգ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներբեռնել Armed eHealth հավելվածն ու գրանցվել համակարգում:
Նախ հարց է առաջանում` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստա՞հ է, որ 65+ տարիքի բոլոր քաղաքացիներն ունեն սմարթֆոն և դրանից այնպես վարժ են օգտվում, որ կարող են ինքնուրույն գտնել, ապա ներբեռնել այդ հավելվածն ու այնտեղ գրանցվել: Տրամաբանական է, չէ՞, որ այդ տարիքի շատ քաղաքացիներ առանց օգնության դժվար կարողանան այդ համակարգում գրանցվել:
Երկրորդ, Անահիտ Ավանեսյանն ինքը փորձե՞լ է գրանցվել այդ համակարգում, արդյոք ստացվե՞լ է դա իր մոտ կամ տեղյա՞կ է, որ համակարգը նորմալ չի գործում, և, օրինակ, ոչ մի կերպ չի հաջողվում դեմքի, հայացքի միջոցով անձի նույնականացում անցնել, անընդհատ նույն հրահանգներն է տալիս ու չի կարողանում նույնականացնել:
Դեռ մի կողմ թողնեն, որ այս համակարգը դեռ չգործարկած` բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջացնում, և չի բացառվում` ինչպես ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարումը տապալեց, այնպես էլ առողջության ապաըովագրության համակարգը Անահիտ Ավանեսյանը տապալի կամ «գցի ոտքերին»: Բայց նույնիսկ, եթե Ավանեսյանը ժամացույցի պես աշխատող ճշգրիտ համակարգ է ներդրել, պետք է գոնե ապահովի դրանից օգտվելու մատչելիություն և հասանելիություն, որը գոնե մենք մեր սեփական փորձով չենք տեսնում: