Blog

  • Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթո…

    ‼️Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
    Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։
    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», — ընդգծեց նա։
    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։
    Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։
    «Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», — նշեց Վեհափառ Հայրապետը։
    Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։
    Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։
    Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։
    Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։
    Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
  • «Բարգավաճ Հայաստանին» ձայն են տվել մոտ 60 հազար մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի …

    «Բարգավաճ Հայաստանին» ձայն են տվել մոտ 60 հազար մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի ոտնատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն և նրանց քաղաքական դիրքորոշումը։
    Աննա Գրիգորյան

    https://cdn4.telesco.pe/file/787c654933.mp4?token=sz_wtdq8WsUCYq6Wb_CE5KE1g1sJRP8gjmS-d-55DeDg1iwMOm6kBX8n7AFAzebeA8WiFRGXrnahXn0lvPM-7xQ9aY4OuP1_hyHEVvB3Q_Fh9IP8ycjPPt2RfFMVaqXI87Cdw0ES6gCTz4qec_a8lzfwBQRMCe6piL463D3AiU5sSKVb9CUA3jg3fTXqeG5fgXW3oy87yAcn217hCE0WQPN48eQPCPI6pjHZK2NYO5N59hWzX4rP0-6nmfKvYXGY2fHgLJXowIoGDQBNMME71kVO5sHgAIOUcCZpaqxV2y3JrN-CsrvwhDAuLg9UWmoT5Jqk8zR8OZWPWyaNPiGbv6kJaue5dEU0QQXkvGThOJiQEg6X0cI8fdDrPHlfwv8znBGh0r8Y5jdklh5HGJNql4Beql9gB-CZSL2Z5aHCr06EeSSDsX7s0QwawsQZkRnaGVY6nWs_A3hqE2S_aPOp-hHqS6MLVxZ_4hwcyPdy8bo_HftlIFfhfYI4gz7VSY7eRYpCbJ8g1SoBgTl-Tkp9IYZcBMZeSeKWyP9MQHYmwvxQAPGw2kbBqn7zLwInxjXbFYWvKamgyzFyZsbX1OeQHTF4H3wfXRkXOYLdYbItKhM8rKhNTQSb0l4aWaaQ0h6hngC2GvqNuMNwvNRkJJlxenoL0mLPpkTR5KeZTZ93kM0

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև …

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև բանակցությունները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, գտնվում են ավարտական փուլում։
    Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են նեղուցով միջազգային նավափոխադրումների բնականոն ընթացքն ապահովելու մեխանիզմները։
    Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ երթուղիներից մեկը, քանի որ Պարսից ծոցի նավթային արտահանման զգալի մասը անցնում է հենց այս ջրային ճանապարհով։
  • Պակիստանում ոստիկանական բաժանմունքի մոտ ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել…

    Պակիստանում ոստիկանական բաժանմունքի մոտ ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Депутат Национального Собрания Анна Григорян сообщила, что представители блоков …

    Депутат Национального Собрания Анна Григорян сообщила, что представители блоков «Армения» и «Сильная Армения» сейчас направляются в Первопрестольный Святой Эчмиадзин.
    ​По словам депутата, в ближайшее время они встретятся с Католикосом Всех Армян для получения благословения.
    @rusyerevantoday

  • Երևանյան այբուբենը աստիճանաբար շարժվում է կենտրոնից դուրս: «Ն» տառը Նուբարաշենի…

    🟨 Երևանյան այբուբենը աստիճանաբար շարժվում է կենտրոնից դուրս: «Ն» տառը Նուբարաշենինն էր, իսկ «Չ»-ն, բնականաբար…դիտեք տեսանյութը:
    Երևանի քաղաքապետարան

  • Два вертолета столкнулись во время тушения пожаров в Греции…

    Два вертолета столкнулись во время тушения пожаров в Греции

  • Բորելը՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի մասին․ ԵՄ-ում բացակայում է համերաշխությունը …

    Բորելը՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի մասին․ ԵՄ-ում բացակայում է համերաշխությունը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Ամենայն Հայոց կաթո…

    Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսին
    ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն այսօր այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և ստացել նրա օրհնությունը հետագա խորհրդարանական գործունեության համար։
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել, իսկ Վեհափառը ներկայացրել է իր դիտարկումները՝ հատկապես համազգային համերաշխության կարևորության տեսանկյունից։
    Մայր Աթոռը մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել Ազգային ժողովի առաջին նիստին Կաթողիկոսին չհրավիրելու իշխանությունների որոշմանը։ Այսօր էլ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը։
  • Футбольный клуб «Ноа» выразил обеспокоенность из-за ситуации с трансляциями матч…

    Футбольный клуб «Ноа» выразил обеспокоенность из-за ситуации с трансляциями матчей чемпионата Армении
    Заявление в переводе на русский язык:
    «Сегодня (уже вчера — прим.ред) мы направили официальное письмо в Федерацию футбола Армении, выразив нашу обеспокоенность ситуацией с трансляциями матчей Премьер-лиги Армении.
    Пока мы ожидали официального ответа, матч чемпионата Премьер-лиги уже транслируется… даже без комментатора.
    Ниже публикуем сокращенную версию нашего обращения.
    Мы считаем недопустимым, что новый сезон Премьер-лиги Армении стартовал без официального вещателя, при этом клубы заранее не получили никаких официальных уведомлений или разъяснений по этому поводу. Это серьезная проблема не только для болельщиков, но и для клубов, которые инвестируют миллиарды драмов в развитие армянского клубного футбола и несут конкретные обязательства перед своими спонсорами и партнерами.
    Проблема трансляций касается не только медиасферы. Она напрямую влияет на коммерческую ценность чемпионата, видимость спонсоров, вовлеченность болельщиков, а также на эффективность работы системы VAR и, следовательно, на качество судейских решений. Особую обеспокоенность вызывает и тот факт, что Премьер-лига Армении до сих пор не имеет титульного спонсора.
    Учитывая изложенное, просим разъяснить:
    — Почему сезон Премьер-лиги Армении стартовал без официального вещателя?
    — Какие шаги уже предприняты для решения этой проблемы?
    — Каков план действий Федерации футбола Армении по обеспечению стабильных, профессиональных и качественных трансляций чемпионата?
    — В какие сроки планируется окончательно решить этот вопрос?
    Клубы продолжают инвестировать в развитие армянского футбола и ожидают от Федерации футбола Армении такого же уровня ответственности, прозрачности и стратегического подхода».
    📱 t.me/armeniangc
    ⭐️ Если у вас оформлен Telegram Premium, поддержите наш канал по ссылке.