🏢 «Կանազ» մշակույթի տան ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել են հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը:
🔸 Նոր նախագծով վթարային շենքը վերականգնվելու էր և վերապրոֆիլավորվելու. պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ այն կրթական հարթակ է, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք:
🔸 Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ:
[Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյան]
Նախաձեռնվել է քրեական վարույթ «Կանազ» մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ: