Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանն ահազանգում է, թե օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրած և զայրութի պատճառ դարձած մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանին իրավապահները ձերբակալում են օդանավակայանում։ Թե ինչ հիմքով՝ պարզ չէ։
«Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։ Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի»,- ֆեյսբուքում գրել է ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղաքագետը, վստահեցնելով, թե եթեր հեռարձակված հատվածը «սխալ հասկացված իրոնիա է»։
Ավելի վաղ «Շանթ»-ի հետ զրույցում Երևան ժամանած տղամարդն ասել էր, թե «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»։ «Նույն օրը՞»,- լրագրողի հարցին արձագանքել՝ «անպայման, որ կարողա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։