Հիշում եմ` Փաշինյանը նոր էր եկել իշխանության, այդ ժամանակ պաշտպանության նախարար նշանակվեց Դավիթը Տոնոյան ու ՊՆ-ում նոր նախարարին ներկայացնելու ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ունի հստակ դիրքորոշում` բանակը պետք է լինի ապաքաղաքական ու ապակուսակցական: Իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ` Տոնոյանն իր պաշտոնավարման ընթացքում այս գիծը պահեց ու չդարձավ ՔՊ-ի անդամ, բանակը նույնպես զերծ պահեց ՔՊ-ականացվելուց, չնայած ուներ դրա հնարավորությունը (եթե դառնար ՔՊ-ական, երևի այսօր էլ բարձր պաշտոնի կլիներ):
Ի՞նչ ունենք այսօր: Բանակը դարձել է ամենաՔՊ-ականացված կառույցներից մեկը, զորքին գիշերը հավաքում, տանում են ընտրության, դռները փակում, պահում մինչև կեսգիշեր, զինվորական բարձր պաշտոնների նշանակումը կատարվում է բացառապես քաղաքական իշխանության «խաչը պաչելուց» ու «Իրական Հայաստանի» կրոնն ընդունելուց հետո:
Փաշինյանը, ինչպես մյուս հարցերում, այս հարցում ևս 180 աստիճան հակառակն է արել, քան ասում էր 2018-ին: Նա չի արել այն ամենը, ինչի մասին ասել էր 2018-ին, նա նստել է նույն ՀՀԿ-ական համակարգի գլխին` ռեբրենդինգի ենթարկելով այն ու ծառայեցնելով այն իրեն: Համակարգը «կերավ» Փաշինյանին ու հենց սրա համար էլ նա հեռանալու է, որովհետև այդ համակարգը վերջում միշտ «ուտում» է իրեն ծառայեցնողին:
Հ.Գ. պատրաստ եմ գնալ 25-օրյա հավաքի: Մեծ պատիվ կլինի վերադառնալ հարազատ բանակ, ինձ համար դա պատիժ չէ:
@armgeopolitic