Աղբյուրը նշում է՝ Թրամփի սպառնալիքները պայմանավորված են ոչ թե ուժով, այլ հուսահատությամբ և անզորությամբ՝ իրանական կարողությունների դիմաց։ Եթե ամերիկյան նախագահը սխալ քայլ կատարի, Թեհրանը պատրաստ է նրա համար ստեղծել «սև խոռոչ», որից դուրս գալ հնարավոր չի լինի։
«Թրամփի սպառնալիքները ավելի շատ կապված են նրա հուսահատության և անօգնականության, քան նախաձեռնողականության և ուժի հետ։ Բայց եթե նա իր խելահեղությամբ ցանկանա մեկ փոսից ընկնել մյուսը, մենք նրա համար պատրաստել ենք մի «սև խոռոչ», որից դուրս գալ չի հաջողվի», — ընդգծել է աղբյուրը։
Իրանական ռազմական աղբյուրը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը կարող է հանգեցնել համաշխարհային նավթային շուկայի փլուզման։ Նրա կանխատեսմամբ՝ նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար մեկ բարելի համար։
«Թրամփը կարծում է, թե այս սպառնալիքներով կբացի Հորմուզի նեղուցը և նավթի գինը կնվազի։ Նա չի հասկանում, որ եթե իրականացնի իր սպառնալիքը, առաջիկա օրերին ստիպված կլինի տեսնել նավթի գինը՝ 200 դոլարի մակարդակում», — նշել է աղբյուրը։
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։…