«Ցավոք, մտածում են՝ եթե վաղը հնարավոր եղավ թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան, ապա դրա շնորհիվ բարեկեցիկ կյանքը դառնում է բոլորի համար, կյանքի մակարդակը կբարձրանա․․․ Բայց իրենք չեն հասկանում, որ դրա տակով մեծ սպառնալիք է գալու»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան-միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանն է։
«Ինչ ռիսկերի առջև է կանգնելու Հայաստանը, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվում է և սկսվում է տնտեսական ինտեգրացիա։ Հասկանում ենք, չէ՞, փոքր տնտեսական ռեսուրսներով երկիրը հանկարծ ինտեգրվում է մեծ պետության հետ, որը ունի ագրարային շատ մեծ կոմպոնենտ, նաև արդյունաբերական բավական խոշոր համալիր։ Եթե դու չունես ռիսկի մենեջմենթ, չունես, օրինակ, գյուղատնտեսական ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ, իսկ գյուղատնտեղության ոլորտը ամենախոցելի ոլորտներից է Հայաստանի համա, ապա դու լղոզվում ես այդ խոշոր գյուղատնտեսական համալիրի մեջ։ Եվ սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Նայեք մեր հարևան Վրաստանին․ այցելեք Բաթում»։
🎦զրույցն ամբողջությամբ