Դե-ֆակտո «հակակոռուպցիոն կոմիտեն» այսօր հայտարարություն է տարածել, որ մեղադրանք է առաջադրվել գիտնական, պատմագիտության ազգային դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, ականավոր համալսարանական Էդիկ Մինասյանին։
Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ արդարադատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է հետապնդել ոչ թե հանցակազմը, այլ մարդուն։ Իսկ Է․ Մինասյանին հետապնդելու պատճառների պակաս ներկա ռեժիմի ներկայացուցիչները չունեն։ Քչերն են այսօր հիշում, թե ինչ վայնասուն էին բարձրացրել այնժամ հակաիշխանական, հիմա իշխանական կերպարները 2007-2008 թթ․ իշխանազավթման փորձի մասին հետագայում Էդիկ Մինասյանի գրած սթափ և անաչառ դասագրքային նյութի առթիվ։ Նույնիսկ մամուլի ասուլիս հրավիրելու անհրաժեշտություն առաջացավ՝ պարզաբանումներ տալու համար։
Ինչ վերաբերում է «հակակոռուպցիոնի» տարածած նյութին, ապա այն ավելի շատ ստալինյան դարաշրջանի անոնիմկա է հիշեցնում, քան փաստական նյութ։ Երկու հոգի, ժխորի մեջ կանգնած, չես էլ հասկանում, ով ում է ձայնագրում, հիշատակում են երրորդ մարդու անուն, ու դրա հիման վրա այդ մարդուն մեղադրանք է առաջադրվում։ Տարբերությունը մեծ չէ այս նյութի և «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի» կամ 2020 թ․-ին Երևանում նկարահանված «առաջնագծի» վիդեոների միջև։
Կարճ ասած՝ ռեժիմի կողմից հալածվողների թիվը համալրվեց ևս մեկով։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում ընկեր Մինասյանին և նրա ընտանիքին։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar