Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են 2026 թ. մարտին
սկսել 13 շաբաթ տևողությամբ զինվորական պատրաստության վճարվող ծրագիր դպրոցի այն շրջանավարտների համար, որոնք կորոշեն մեկ տարվա ընդմիջում վերցնել բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելուց առաջ։
Ծրագիրը հասանելի կլինի մինչև 25 տարեկաններին, և սկզբի համար կընդգրկի 150 մարդ։
Սակայն հետագայի համար բրիտանական իշխանությունները մտադիր են այս թիվը տարեկան կտրվածքով հասցնել 1000-ի։
Ծրագրի մշակման հիմքում ընկած է լինելու ավստրալիական փորձը, իսկ դրա ներդրման գաղափարը պայմանավորված է ՌԴ-ից սպասվող սպառնալիքով։