«Աբովյան time»․ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս առանձնացավ շատ կարևոր հանգամանքով, նախ՝ Եվրամիության հանձնաժողովի ղեկավարը չայցելեց Վրաստան։ Այդ երկիրը ներկայում վարում է անկախ քաղաքականություն և վերջին ժամանակաշրջանում չի համապատասխանում եվրոպական քաղաքական տեսլականին, և ըստ էության, սա ուղիղ մեսիջ էր վրացիներին, որ Եվրոպայի հետ հարաբերությունները գնում են դեպի լարվածություն։
Այցելեց Ադրբեջան, որտեղ «զարմանալիորեն» գովասանքներ էր ձոննում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին, անվանելով նրան «խաղաղության ջատագով» և այլն։ Այո՛, Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի, ինչի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր ուղիղ ասել, և անվանում էր «խաղաղասեր» այն մարդուն, որի ձեռքերը հայկական արյան մեջ են, արյունոտ ձեռքերը հայաթափված Արցախում են և որը, ըստ էության, հանդիսանում է տարածաշրջանում լարվածության հիմնական գեներատորը։
Իսկ Հայաստանում ֆոն դեր Լայենը բավարարվում է հակառուսական պլացդարմ ձևավորելով։ Ըստ էության, այս այցերով Եվրոպան ցույց տվեց, որ Հարավային Կովկասը երկու կարևորագույն նշանակություն ունի՝ որպես իր էներգետիկ կարիքները հոգալու համար մի տարածաշրջան և որպես հակառուսական պլացդարմ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm |
🔴🔴 106.0FM |
✉️ գրեք մեզ