⚖️ Սամվել Կարապետյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել մեղադրանքի մեկ դրվագը
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է դադարեցնել «Ստրոյպրոյեկտի» դրվագով քրեական հետապնդումը՝ պնդելով, որ դատարանները նախկինում չեն հաստատել նույնիսկ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը։
Փաստաբան Արշակ Վարդանյանի խոսքով՝ այդ դրվագը պետք է բացառվեր մեղադրական եզրակացությունից, սակայն գործը դատարան է ուղարկվել նաև այդ հիմքով։ Հարցի վերաբերյալ դատարանը դիրքորոշում կհայտնի հաջորդ նիստերից մեկում։
aravot.am | @aravot