Blog

  • Պաշտոնյաները խոսում են ատոմակայանի մասին, որից ընդհանրապես բան չեն հասկանում․ Ռո…

    Պաշտոնյաները խոսում են ատոմակայանի մասին, որից ընդհանրապես բան չեն հասկանում․ Ռոբերտ Քոչարյան

  • Ֆրանսահայ գործիչ, փաստաբան Ֆրանսուա Դևեջյանը հայտարարություն է տարածել` վերնագրե…

    Ֆրանսահայ գործիչ, փաստաբան Ֆրանսուա Դևեջյանը հայտարարություն է տարածել` վերնագրելով այն «Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև տարաձայնության շուրջ սփյուռքի դերի մասին»։ «Արմենպրես»-ը ներկայացնում է փետրվարի 14-ին տարածված հայտարարությունն ամբողջությամբ.
    «Սփյուռքի ութ նշանավոր ներկայացուցիչ 2026թ. փետրվարի 12-ին ստորագրել են «Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածը։
    Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ իր կողմնակալությամբ, թե՛ իր նպատակներով։
    Կասկած չկա, որ ներկայիս հակամարտությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև վնասակար է թե՛ դրա անմիջական դերակատարների, թե՛ ողջ հայության համար։ Սակայն այս հակամարտության պատճառները հեռու են բացառապես միայն Հայաստանի կառավարության վրա բարդվելուց։
    Հետևանքները դատապարտել՝ անտեսելով պատճառները, սփյուռքի շրջանում հաճախ հանդիպող միտում է։ Կառավարության միջամտությունը Եկեղեցու կառավարման գործերին նաև (և հատկապես) քաղաքականությանը և նույնիսկ ինքնիշխանությանը միջամտելուն ուղղված Եկեղեցու գործողությունների արդյունք է։
    Թեև, իհարկե, իրավացի է պնդումը, որ «եկեղեցական կառավարման հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու համապատասխան մարմինների կողմից», սակայն նույնքան անհրաժեշտ է, որ Եկեղեցին իր գործունեությունը ծավալի սեփական սահմաններում՝ հոգևոր և արժեքների ոլորտում։ Եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական դաշտում հեռացնում է այն իր համախմբող առաքելությունից և ազգի վերկուսակցական հենասյան իր կարգավիճակից։
    Երբ այս միջամտությունն իրականացվում է օտարերկյա ռեժիմի հետ կասկածելի սերտ հարաբերությունների պայմաններում, որի աջակցությունը հայկական ինքնիշխանությանը կարելի է կասկածի տակ դնել, դա լրջորեն ապալեգիտիմացնում է Եկեղեցուն՝ ի վնաս բոլորի։ Այս առումով կարելի է ենթադրել, որ «հայտնի ռուսահայ բարերար և գործարար (…), որը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանելու համար», ոչ այլ ոք է, քան Սամվել Կարապետյանը, որի կապերը Վլադիմիր Պուտինի վարչակարգի հետ հայտնի և հաստատված են առնվազն 2018 թվականից։
    Այս հակադրության մեջ սփյուռքի գործիչները մեծապես կշահեին, եթե գործեին որպես իրական միջնորդներ՝ անկախ և օբյեկտիվ։
    Պետության դեմ հանդես գալը, պատմությունը վկայակոչելով (որը, ինքան էլ ուժեղ և օրինական է), չի կարող բացարձակ փաստարկ լինել ապագայի գործողությունների համար, չի ծառայում ոչ հայերի միասնությանը, ոչ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, և ոչ Եկեղեցու լեգիտիմությանը։
    Հայաստանի Հանրապետությունը ունի ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարություն և պատրաստվում է նոր ընտրությունների, որպեսզի իր քաղաքացիները ազատորեն ընտրեն իրենց ապագան: Եթե հայկական սփյուռքը ցանկանում է օգնել Հայաստանին, ուժեղացնել այն և նպաստել նրա կայունությանը, ապա պետք է աջակցի այս կերտվող ժողովրդավարությանը, այլ ոչ թե նրանց, ովքեր հարձակում են գործում դրա վրա՝ ուղղակի կամ անուղղակի: Ինչ էլ որ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը, իրենց ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն նրանց»։
    Ֆրանսուա Դևեջյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) վերջին ընտրություններում ընտրվել է Ազգային խորհրդի կազմ։ Նա ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի որդին է։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխ…

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է․ իրավապաշտպան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Только вдумайтесь маленькая Армения будет иметь рычаги влияния от тихого до атла…

    Только вдумайтесь маленькая Армения будет иметь рычаги влияния от тихого до атлантического океана и при этом 26% от многомиллиардных доходов пойдёт в бюджет Республики Армения.

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Օհ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գիրքը գրելու ժամանակահատվածի, ընթացքի վերաբերյալ, խոսել ընդհատակյա գործունեության մասին։
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրքի առանձին դրվագներին, որոնց շուրջ ծավալվել է նաև քննարկում, պատասխանել ընթերցողների հարցերին ։
    Միջոցառման ընթացքում բեմադրվել է նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակի հեքիաթը»։
    Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետության գրադարաններում նման միջոցառումների անցկացումն ու հանրության շրջանում ընթերցանության խթանմանը միտված ծրագրերը։
    https://youtu.be/Bz3TDd51vgk

    Վարչապետն Արարատի մարզային գրադարանում ներկայացրել է «Երկրի հակառակ կողմը» գրքի մանրամասները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։
    #armenia #news #government…

  • Азербайджанцы подверглись этнической чистке на территории сегодняшней Армении и …

    🥸Азербайджанцы подверглись этнической чистке на территории сегодняшней Армении и были депортированы. Правительство Армении не сделало никаких предложений о том, что они должны вернуться. Думаю, к этому вопросу мы должны вернуться взаимно. Право возвращения касается всех. Азербайджан обязательно рассмотрит это право, если мы получим такое заявление, — Алиев.
    🚩SisMasis〽️ @sisumasis

  • И о погоде в Армении В  Ереване ясно. Температура днем  12, ночью  1. В  Гюмри п…

    И о погоде в Армении
    🌞В  Ереване ясно. Температура днем  12, ночью  1. 
    🌥В  Гюмри переменная облачность.  Днем  5,  ночью  -6. 
    🌥В Ванадзоре переменная облачность.   Днём температура воздуха  8, ночью  -2.

    🌞В Горисе
    ясно.   Днём 11, ночью   0.
                                                         🌞И в самом тёплом краю Армении в Степанакерте солнечно.  Днём  16, ночью  5. 
    🌞Да здравствует солнце, да скроется тьма!  — А.С. Пушкин

    Подписаться на Анив Армения

  • Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»։Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ օր…

    Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»։
    Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ օր անց “խաղաղ” Իլհամ Ալիևը հայտարարեց. «Մենք նույն վերաբերմունքն ենք ուզում հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա(!) Հայաստան»։
    Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա։
    Մենք հիմա ուժեղ առաջնորդության կարիք ունենք։
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic