🗣 «Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար:
📢 «Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը ինչ-որ չափով կիսում ենք գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձեր որոշումը ձեր որոշումն է»,- արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
📌 Ռուբեն Ռուբինյանը խնդրեց գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ, Նարեկ Կարապետյանը նշեց. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»: |1lurer.am|
🔶 Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո: 🔹 Իր ելույթում սուր քննադատելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ Ղազարյանն ամփոփեց. — «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր…