Իրանի զինված ուժերի ղեկավարությունը հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել հետևել նոր գերագույն առաջնորդին։
Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին: Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում։