«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։
Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։
Տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին։
Այս տարի փառատոնին կմասնակցեն 26 խումբ՝ բեմում հանդես կգան ավելի քան 500 մասնակից-արտիստներ։
Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական դրվագներից է բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես են գալիս միասնական կատարմամբ։ Ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ ստեղծում են բացառիկ տեսարան՝ բեմը վերածելով հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայկական մշակույթի միասնականությունն ու հարատևությունը։