Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն ամփոփել է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Եվրոպայի առաջնությունում անցկացրել եմ 4 գոտեմարտ: Մինչ այս մրցաշարին մասնակցելն անցկացված հավաքների շնորհիվ էր, որ կարողացա հաջող հանդես գալ այս առաջնությունում: Շատ կուզենայի եզրափակչում ավելի լավ հանդես գալ: Վրացի ըմբիշը տեխնիկապես հարուստ մարզիկ է, և նրա հետ գոտեմարտելիս, պետք զգույշ լինել: Ամեն տարի Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ավելի բարդ է տրվում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:
Վերջինիս խոսքով` տարիների ընթացքում առավել դժվար է դառնում պահպանել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, քանի որ բոլոր մարզիկները հատուկ նախապատրաստվում են հենց իր հետ գոտեմարտին:
Ամոյանի հիմնական նպատակն այժմ աշխարհի եռակի չեմպիոն դառնալն է: