Blog

  • Reuters գործակալությունը գրում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իրա…

    Reuters գործակալությունը գրում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ին այդ մասին տեղեկացրել են Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող ռազմական գործողություններին ծանոթ աղբյուրները։
    Ավելի վաղ Times of Israel-ը տեղեկություններ էր տարածել, որ Իսրայելի հարվածների թիրախում են եղել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Լրատվամիջոցը գրել էր, որ հարվածների արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չկան։
    IRNA գործակալությունն էլ ավելի վաղ տարածել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որդու հայտարարությունն այն մասին, որ իր հոր դեմ մահափորձը չի ստացվել, նրա հետ ամեն ինչ կարգին է։
  • https://armtimes.com/hy/article/332160Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացի…

    Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

    Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։

  • Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածք…

    Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը, ինչը հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։
    ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։
    Քուվեյթում ՀՀ դեսպանություն
  • Երևանից ԱՄԷ չվերթներ են չեղարկվել․ Մերձավոր Արևելքի 6 երկրների օդային տարածքը փա…

    Երևանից ԱՄԷ չվերթներ են չեղարկվել․ Մերձավոր Արևելքի 6 երկրների օդային տարածքը փակ է
    https://factor.am/989601.html
  • Իրանը հարվածել է Քուվեյթի օդանավակայանին, կան տուժածներ Ելնելով տարածաշրջանում ս…

    Իրանը հարվածել է Քուվեյթի օդանավակայանին, կան տուժածներ
    Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական…
  • Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը_______________________Լրատվա…

    Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը
    _______________________
    Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները Հորմուզի նեղուցի փակման մասին հերթական անգամ հիշեցնում են, որ համաշխարհային էներգետիկ համակարգը կառուցված է ծայրահեղ խոցելի աշխարհագրական հանգույցների վրա։ Հորմուզը դրանցից առանցքայինն է։
    Իրավաքաղաքական առումով նեղուցը բաժանված է Իրանի և Օմանի միջև (1975 թ. համաձայնագիր)․ այստեղ առանձին «միջազգային ջրեր» գրեթե չկան։ Միևնույն ժամանակ, 1982 թ. ՄԱԿ-ի Ծովային կոնվենցիան ամրագրում է տրանզիտային անցման իրավունք, որը չի կարող կամայականորեն կասեցվել։ Սակայն Իրանը կոնվենցիան չի վավերացրել։ Արդյունքում ձևավորվում է երկակիություն՝ դե յուրե միջազգային անցում, դե ֆակտո՝ վերահսկվող տարածքային միջանցք։
    Հորմուզի գլոբալ նշանակությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ, այլ ծավալներով։ Աշխարհում օրական սպառվող նավթի 20-25% և հեղուկացված գազի շուրջ մեկ երրորդը անցնում են հենց այստեղով (վերջինիս հիմնական մատակակարը՝ Կատար)։ Միաժամանակ, Պարսից ծոցի ավազանը պարունակում է աշխարհի ապացուցված նավթի գրեթե կեսը և գազի մոտ 40%-ը։ Տարեկան արժեքը՝ էներգետիկ համարժեքով մոտ 500 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա արտերիա է, որի խափանումը անմիջապես վերածվում է գնային շոկի։
    Հատկանշական է, որ հիմնական հարվածը կհասնի ոչ թե Արևմուտքին, այլ Ասիային․ նավթի հոսքերի ավելի քան 80%-ը ուղղվում է Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Նեղուցից որոշ երկրների կախվածությունը հասնում է 60-75 %-ի։ Այսինքն՝ Հորմուզի գործոնը նույնքան ասիական անվտանգության հարց է, որքան մերձավորարևելյան։
    Տարածաշրջանում առկա են շրջանցիկ խողովակաշարեր, սակայն դրանց թողունակությունը բավարար չէ ամբողջ ծավալը փոխարինելու համար։
    — Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը կարող է օրական ընդմանեը 5 մլն բարել հասցնել Կարմիր ծով:
    — ԱՄԷ-ի Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարը ապահովում է մոտ 1,5 մլն բարել օրական։
    — Իրաքի հյուսիսային Կիրկուկ-Ջեյհան երթուղին չի սպասարկում հարավային հսկա հանքավայրերը, որոնք կախված են Բասրայի նավահանգստից և Հորմուզից։
    Արդյունքում, եթե նեղուցը երկարաժամկետ պարալիզացվի, համաշխարհային տնտեսությունում գոյանում է էներգետիկ ու հողուկացված գազի պակասորդ։ Ավելին, ՕՊԵԿ պահուստային հզորությունների մոտ 70%-ը գտնվում է հենց Պարսից ծոցի երկրներում, որոնք նույնպես կախված են Հորմուզից:
    Այս կոնֆիգուրացիան առավել քան բխում է ԱՄՆ գեոտնտեսական շահերից՝ Ասիայի տնտեսական աճի զսպում, ԵՄ-ի՝ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումներից կախվածության կտրուկ ավելացում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը լավ հնարավորություն է ստանում զսպելու նաև իր գլխավոր նավթային մրցակցին՝ ՕՊԵԿ-ին:
    Չափազանց բարդ ու բազմաշերտ պարտիա է խաղարկվում:

  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամերիկյան ռազմաբազաների դեմ հարվածե…

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամերիկյան ռազմաբազաների դեմ հարվածերի նոր ալիք է սկսել։
  • Դուբայում իրանական հրթիռն ընկել է Fairmont The Palm հյուրանոցի մոտակայքում։Ես է…

    ▶️ Դուբայում իրանական հրթիռն ընկել է Fairmont The Palm հյուրանոցի մոտակայքում։
    Ես էլ մտածում էի` մի քանի օրով չվեմ Դուբայ ((

  • Մենք ստամոքսային հասարակություն ենք, խանութների թվին նայե՛ք, ստամոքսային գրքեր ե…

    Մենք ստամոքսային հասարակություն ենք, խանութների թվին նայե՛ք, ստամոքսային գրքեր ենք սիրում. Արամ Ավետիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    https://factor.am/989595.html