Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են “օպտիմիզացնել” ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը, ամենինչը առավել կենտրոնացնելով մարզկենտրոններում ու Երևանում: Միշտ հիշենք նաև ինչպես “օպտիմիզացրեցին” Արցախը:
Բոլորին խնդրում եմ տարածել այս քարտեզը: Քարտեզի վրա արտացոլված է
— 231 դպրոց Հայաստանի Հանրապետությունում, որոնք կառավարության որոշումով փակվում են 2026 թվականին, միավորվելով խոշորացված դպրոցներում, իսկ գյուղերը կորցնում են իրենց միակ դպրոցը
— 219 դպրոց Արցախում, որոնք հայ երեխաներ այլևս չեն կարող այցելել, քանի որ մնացել են թշամուն
— 41 հիվանդանոց Հայաստանի մարզերում, որոնք կառավարության որոշումով փակվում են և նրանց տեղը բացվում է 10 խոշոր բժշկական կենտրոն
— 21 հիվանդանոց և 13 ամբուլատորիա Արցախում
Ընդամենը 525 կրթության ու առողջապահության օբյեկտ Հայաստանում (ՀՀ և Արցախ)
Աղբյուրները հաջորդ գրառման մեջ:
@dataarm