Նիկոլական բռնապետության ճանկերը հասան նաև մամուլին: Սա արշավանք է ազատ մամուլի դեմ: Առավոտից խուզարկում են «Արմատ մեդիայի» խմբագրությունն ու առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները:
Սա «դեմոկրատիայի» շղարշի տակ ծվարած բացահայտ տոտալիտարիզմ է: Իմ աջակցությունն եմ հայտնում «Արմատի» բոլոր աշխատակիցներին, ձեր կողքին եմ` որպես ընկեր ու գործընկեր, պինդ եղեք` կանցնի սա էլ:
Առգրավել են «Armat Media»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսները` 11 հեռախոս և 2 համակարգիչ: Լրագրողներին իրավիճակը ներմայացնում է «Armat Media»–ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը: