Մեր ռազմական անվտանգային ծրագիրը մշակում են միջազգային ամենահայտնի մասնագետները, ովքեր ներկայացնելու են մեր երկրի անվտանգային…փետրվարի 12-ին իրենց կներկայացնենք: Կրկնում եմ՝ միջազգային ամենահայտն, ամենապրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր մեր երկրին առաջարկելու են անվտանգային նոր քաղաքականություն ռազմական առումով, ժամանակակից բանակի ձևավորում: Այն երկրները, որոնք ունեն ժամանակակից պատերազմի փորձ, իրենց փորձը շատ կարևոր է մեզ համար: Հրամանատարներ են հայտնի, այդ մասին կներկայացնենք:
Նարեկ Կարապետյան
Հ.Գ ինչի է բոլորին թվում, որ դրսում ավելի լավ գիտեն, թե մեզ ինչ է պետք, որ ՀՀ-ում չկան մասնագետներ, որոնց ձայնը լսելի չի։ Այո, դրսի մասնագետների հետ պիտի շփում և փորձի ուսումնասիրություն և փոխանակում լինի։ Բայց էդ միջազգային մասնագետը գետնի վրա ի՞նչ ժամանակակից պատերազմի է մասնակցել։ 44֊օրյան ժամանակակից պատերազմ էր, ռուս-ուկրաինականը ժամանակակից պատերազմ է, էս կալիբրի ինչ-որ բանի մասնակցե՞լ են։ Իմ թիրախում են լինելու ռազմական ծրագրերը, չեմ խնայելու ոչ ոքի։