Blog

  • Никол начал понедельник с популизма для избранных — тех избранных, кто избрал ег…

    Никол начал понедельник с популизма для избранных — тех избранных, кто избрал его в качестве избранного.

  • ОДКБ не взаимодействует с Арменией в военной, военно-технической и других област…

    ОДКБ не взаимодействует с Арменией в военной, военно-технической и других областях, заявил в интервью РИА Новости директор Первого департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
    Armenian Military Portal

  • Стала известна дата премьеры биографического фильма о Монте Мелконяне — Национал…

    🖊Стала известна дата премьеры биографического фильма о Монте Мелконяне — Национальном герое Армении и Герое Арцаха. Картина под рабочим названием «Когда ком в горле» выйдет в прокат 25 ноября 2026 года. Режиссёрское кресло занял Сурен Сафарян, а главную роль исполнил Владимир Мсрян.
    Продюсер Нона Саркисян рассказала, что Министерство обороны Армении на этапе подготовки отказалось оказывать содействие в съёмках батальных сцен. Тем не менее военные эпизоды удалось реализовать без ведомственной поддержки. Саркисян также подчеркнула, что проект не является коммерческим — его основная цель сохранить память о легендарной личности.

  • ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պնդել է, որ Հայաստանը չի ան…

    🇷🇺🇦🇲 ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պնդել է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը, մինչդեռ եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող քաղաքականությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Երևանի հարաբերություններին։
    📌 ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում Մեդվեդևը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ ներկայում կիրառելի է միայն մեկ կանոն՝ «խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»։ |pastinfo.am|

  • #polit@arpinebrief «Բիզնեսի վերածված արդարադատությու՞ն»: 9 տարվա վարչապետի «բողո…

    #polit@arpinebrief «Բիզնեսի վերածված արդարադատությու՞ն»: 9 տարվա վարչապետի «բողոքը» դատական համակարգից
    ▪️ Հայաստանի արդարադատության համակարգում կոռուպցիան ահռելի չափերի է հասել։ Համակարգի հետ առնչվող քաղաքացիները, փաստաբանները և այլ անձինք դա կարող են փաստել։ Որոշ դեպքերում արդարադատությունը պարզապես գնվում և վաճառվում է։
    ▪️ Նույնը փաստացի արձանագրում է նաև իներորդ տարվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ արդարադատությունը հասանելի է փող ունեցողներին։ Մի տարբերությամբ՝ նա այդ մասին խոսում է ավելի շատ դիտորդի դիրքերից, մինչդեռ ինը տարվա իշխանությունից հետո պետք է խոսեր նաև որպես համակարգի այսօրվա վիճակի համար քաղաքական պատասխանատվություն կրող անձ։
    ▪️ Արդարադատության թեման նաև հանրային առումով ականջահաճո է։ Հատկապես սահմանադրական փոփոխությունների՝ հանրության համար, ցավոք, շատ ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնող գործընթացը բացատրելու և հանրային պահանջարկ ունեցող բովանդակությամբ լցնելու համար։
    ▪️ Նույն խնդիրը արձանագրում եմ նաև ես: Չպիտի քաղաքացին արդարադատություն չստանա, որովհետև դիմացի կողմը ավելի հարուստ է, ու կարողանում է կաշառք տալ դատավորին` քաղաքացիական կամ վարչական գործով, քրեական կամ հակակոռուպցիոն դատարանում: Առաջիկայում սկսելու եմ «Բիզնեսի վերածված արդարադատություն» շարքը՝ խոսելով համակարգի արատների, կոնկրետ դատական ակտերի և այն մասին, թե որոշումների հիմքում ընկած ինչ հնարավոր շարժառիթների մասին է թույլ տալիս դատել դրանց իրավական վերլուծությունը։ Ցույց եմ տալու նաև իրավունքի վրա հիմնված լավ ու որակյալ դատական ակտերը:
    ▪️ Դատական համակարգում խնդիրներ միշտ եղել են։ Հանրային վստահության բացակայության մասշտաբները դրա ցուցիչն են: Տարբեր ժամանակներում դրանք ընդունվել են, դրանց լուծման փորձեր են արվել, իրականացվել են բարեփոխումներ։ Արատի համատարած լինելու այսպիսի մակարդակ, սակայն, բարդ է հիշել:
    ▪️ Եվ այստեղ է ամենակարևոր հարցը՝ ինչի՞ համար է այսօր այս ամենը բարձրաձայնվում։
    Եթե նպատակը համակարգից կոռուպցիան դուրս մղելն է, և դա վերաբերում է առաջին հերթին այն դատավորներին, որոնք կարող են իշխանության համար ցանկալի որոշումներ կայացնել, բայց որոնց գործունեության շուրջ առկա են շատ լուրջ կոռուպցիոն հարցեր, (որոնց մասին, վստահաբար, իշխանությունը գիտի), նման նպատակի հետ դժվար է չհամաձայնել։ Չի կարող ու չպիտի իշխանության հետ լավ կապեր ունենալը լինի ազատ կաշառքի հովանավոր: Մոտիվացիան էլ կուտակենք մի բան, ինչ իմանաս ինչ կլինի:
    Բայց եթե արդյունքում համակարգից պետք է հեռանան նրանք, ովքեր կայացնում են օրենքի շրջանակներում հիմնավորված, բայց իշխանությանը ոչ հաճելի որոշումներ, իսկ իշխանության համար հարմար դատավորների նկատմամբ նույն չափանիշները չգործեն, ապա հայտարարված և իրական նպատակադրումները պարզապես տարբեր են: Ու վիճակն ավելի վատ է դառնալու և դեմոտիվացվելու են իսկապես լավ ու արդար դատավորները:
    Ի վերջո չափիչը շատ պարզ է՝ ոչ թե ով է դատավորին նշանակել և/կամ որ քաղաքական կամ սոցիալական խմբին է հաճելի նրա որոշումը, այլ՝ դատական ակտի որակը և կոռուպցիայի բացակայությունը։
    Որպես ամփոփում`ո՞րն է ինը տարվա վարչապետի դատական համակարգից այսօրվա «բողոքի» իրական պատճառը։
    Իսկապե՞ս կոռուպցիայի դեմ պայքարելու ազնիվ ցանկությունն է, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ «ոչ յուրային» կամ ոչ կանխատեսելի դատավորներից ազատվելու ձգտումը։
    Ժամանակը ցույց կտա։ Արձանագրումները՝ ևս։
    Հ.Գ. Կառավարության ծրագրի քննարկմանը, ավելի ուշ կանդրադառնամ, երբ լինի քննարկում ու ավարտվի դմփդմփոցը:

  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՏեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամ…

    Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ
    Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության նախկին պա…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը միմյանց դատի են տվել հրապարակային հայտարարությունների համար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ ընտրությունների հաջող անցկացման ա…

    ⚡️ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ ընտրությունների հաջող անցկացման առիթով․ Տոկաևը կայցելի Հայաստան

    https://www.armtimes.com/hy/article/342468
  • Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերումhttps:/…

    ⚡️ Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում
    https://www.armtimes.com/hy/article/342466