Blog

  • Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա…

    Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա մեկ այլ՝ լիբանանյան թատերաբեմին, որտեղ կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև։
    Դատելով առկա տեղեկատվությունից, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված է եղել «Հիզբալլահի» դեմ դուրս բերել Սիրիայի նոր կառավարության զորամիավորումներին, որոնք տեղակայվել էին Լիբանանի սահմանի երկայնքով մեկ։
    Սակայն երեկ և այսօր տեղի են ունեցել զինված բախումներ Իսրայելի և Սիրիայի միջև, քանի որ վերջինիս զորամիավորումներն այդ երկրի հարավում, փորձելով օգտվել իրավիճակից, հարձակում են գործել Իսրայելի դաշնակից դրուզների վրա։
    Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում ավիահարվածներ են հասցրել զենքի արտադրությա…

    🔹Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում ավիահարվածներ են հասցրել զենքի արտադրության համար օգտագործվող գործարաններին, ինչպես նաև այն օբյեկտներին, որտեղ մշակվում էին հեռահար բալիստիկ հրթիռների բաղադրիչներ

    https://cdn4.telesco.pe/file/0ab4ec7bb2.mp4?token=iBsr8Y7pfi2j1-M53d61vEOwyClT6mf_e_w9BIsfIYcsDyVcvJS7X74tCb1BeuILJuyxz-EjRYHIU7WcqF4uUubDqAIVLKBrYx9mK9J6VRJzjbrCHIoCu3T7Ua1m8GIzW-KBU-i9x_-Mrbu85WQhfrzEHyOeXDMoGMCxa7ltwmEJ0mpP6fkEMtVPsd33jnpR2BStA-X1HBG5ZlXVFx0YQuMfZXC2hMNMrelI24s9VjahgD4qe4Yb9okHVntUhpD64R1XXa7XqcNXiTbuWrzt9WUboBdhkaAUb00DL5gFP3XjtMf0Ba_bXiN9lJJ57nOk-khVftT7HCRylnJfDK0CuQ

  • Համայն Վրաստանի Կաթողիկոսի հուղարկավորությանը Ռուսաց եկեղեցին կներկայացնի Բելառո…

    Համայն Վրաստանի Կաթողիկոսի հուղարկավորությանը Ռուսաց եկեղեցին կներկայացնի Բելառուսի էկզարխը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • «Այսօր հիմնական խնդիրներից մեկը աշխարհում հայկական լոբբիստական ազդեցության վերակ…

    «Այսօր հիմնական խնդիրներից մեկը աշխարհում հայկական լոբբիստական ազդեցության վերականգնումն է»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նկատում է՝ հայկական սփյուռքը, որը տարիներ շարունակ ազդեցիկ ուժ էր աշխարհում, այսօր ազդեցության առումով փորձության առաջ է թե՛ արտաքին ճնշումների, թե՛ ներքին անհամաձայնությունների պատճառով․

    «Մոտ երկու տասնամյակ առաջ հայկական սփյուռքը հանդիսանում էր լուրջ ռեսուրս՝ կարողանալով ազդեցություն ունենալ տարբեր ուժային կենտրոններում և իրականացնել Հայաստանի շահերի լոբբինգ Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, Բրյուսելում։ Չունենալով համարժեք սփյուռքային ներուժ՝ Ադրբեջանը ընտրեց այլ ճանապարհ՝ ֆինանսական ռեսուրսների միջոցով լոբբիստական կառույցների ներգրավում։ Արդյունքում, տարբեր կենտրոններում սկսվեց համակարգված պայքար հայկական լոբբիստական կառույցների դեմ, ինչի արդյունքում աստիճանաբար թուլացավ հայկական կողմի դիրքը»։

    Իրատեսակա՞ն է հայկական լոբբիստական ազդեցության վերականգնումը․ Ավետիք Չալաբյանը վստահ է՝ այո՛, երբ լինի հստակ ռազմավարություն և համախմբված աշխատանք։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  • «Այսօր կրթական համակարգը ոչ թե օգնում է սովորել, այլ հաճախ խանգարում է այդ գործը…

    «Այսօր կրթական համակարգը ոչ թե օգնում է սովորել, այլ հաճախ խանգարում է այդ գործընթացին։ Փոխանակ պարզեցնելու, կառուցվածք տալու, մտածողություն զարգացնելու՝ այն բարդացնում է, ծանրաբեռնում ու դարձնում է ուսումը մեխանիկական գործընթաց». Մանե Թանդիլյան
    via https://ift.tt/xJEMot3 https://www.aravot.am

    «Մեր երկրում կրթական համակարգը պետք է հիմնարար փոփոխությունների ենթարկվի». Մանե Թանդիլյան

    «Այսօր կրթական համակարգը ոչ թե օգնում է սովորել, այլ հաճախ խանգարում է այդ գործընթացին։ Փոխանակ պարզեցնելու, կառուցվածք տալու, մտածողություն զարգացնելու՝ այն բարդացնում է, ծանրաբեռնում ու դարձնում է ուսումը մեխանիկական գործընթաց». Մանե Թանդիլյան

  • В январе 2026 года внешнеторговый оборот Армении составил более $1,27 млрд. Росс…

    В январе 2026 года внешнеторговый оборот Армении составил более $1,27 млрд. Россия сохраняет статус ключевого партнера, обеспечивая 34,5% экспорта и 20,7% импорта.
    t.me/economyofarmenia

  • Վերջին օրերին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել համաշխարհային ասպարեզո…

    Վերջին օրերին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել համաշխարհային ասպարեզում, որոնց հետևանքները այս կամ այն կերպ զգացվելու են նաև Հայաստանում, տվյալ դեպքում` առաջին հերթին տնտեսական և ֆինանսական գործոնով պայմանավորված:
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին ավելի շատ է վստահում, քան ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին: Թրամփը նշել է, որ Պուտինի հետ ակտիվ երկխոսության մեջ է, նախագահների հատուկ բանագնացները պարբերաբար հանդիպում են ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, քննարկվում են նաև տնտեսական համագործակցությանն ու պատժամիջոցների հնարավոր չեղարկմանն առնչվող հարցեր: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը արդեն իսկ չեղարկել էր մի շարք նավթային պատժամիջոցներ:
    ԱՄՆ-ը վերացրել է նաև Բելառուսի ֆինանսների նախարարության ու մի քանի բանկի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:
    Ռուս — ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանում ֆինանսական հսկայական շարժը պայմանավորված է առաջին հերթին այս պատժամիջոցների հետ ու եթե հեռանկարում նշմարվում է այդ պատժամիջոցների թեկուզ մի մասի չեղարկում, դա ուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա` բացասական իմաստով:
    Մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը կախված կլինի այլ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից կամ դրանց չեղարկումից: Հայաստանը սպառող ու միայն ծառայություններ մատուցող երկիր չպետք է լինի, որի թիվ մեկ հարկատուն հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերություն է:

  • Пара Eurofighter Typhoon ВВС Италии получили незначительные осколочные поврежден…

    Пара Eurofighter Typhoon ВВС Италии получили незначительные осколочные повреждения в результате удара Ирана по авиабазе Али Аль-Салем в Кувейте, пишет издание Il Messaggero.
    Ранее сообщалось об уничтожении итальянского беспилотника MQ-9 Reaper также на данной авиабазе.
    Armenian Military Portal

  • Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինա…

    Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ