ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձերբակալել են քրեական աշխարհում հայտնի «գող Բջե»-ին և «Տեցիկ»-ին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Քննչական կոմիտեի համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, հանրությանը «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից, «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ն։ Ըստ իրավապահների՝ «գող Բջե»-ն, օգտագործելով իր հանցավոր ազդեցությունը, հրահանգել է «Տեցիկ»-ին քրեական վարույթներով ցուցմունք տալու համար մեկ այլ անձի՝ «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ին, ճանաչել որպես վարկաբեկված ու պատժել։ Երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և դատարան են ներկայացվել նրանց կալանավորելու միջնորդություններ։