Աննա Հակոբյանը որպես կին ու մայր հետաքրքրվե՞լ է Արեգնազ Մանուկյանի դստեր ապրումներով, թե՞ բռնությունն իր պատկերացմամբ միայն ընտանիքում է լինում
Աննա Հակոբյանն ակտիվորեն սկսել է հանդես գալ ընտանեկան բռնությունը քրեական օրենսգրքում որպես առանձին հանցագործություն սահմանելու օգտին։ Իհարկե դատապարտելի է ընտանեկան ու ոչ միայն ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում։ Սակայն ի՞նչ է հասկանում նա բռնություն ասելով, միայն ծեծն ու հայհոյա՞նքը։
Մի՞թե երեխաները միայն ընտանիքներում են ենթարկվում բռնությունների, մի՞թե բռնության ենթարկողը պարտադիր պետք է ունենա կոնկրետ անուն, ազգանուն, չի՞ կարող արդյոք բռնության ենթարկողը լինի հենց պետությունը, որը պարտավոր էր հոգալ այդ երեխայի մասին, ապահովեր նրա անվտանգությունը, անհոգ մանկությունն ու պատանեկությունը։
Երբ երեխան իր մորը տեսնում է կալանավորված, ճաղավանդակների ետևում, երբ երեխան տեսնում է, որ իր մորը ներկայացնում են որպես հանցագործ, երբ երեխան կարդում է, որ իշխանությունները ոտնահարելով անմեղության կանխավարկածը, իր մորը վերագրվող հանցանքն արդեն ներկայացնում են որպես հաստատված փաստ, արդյո՞ք դա բռնություն չէ, արդյո՞ք հոգեբանական նման ապրումները չեն թողնի իրենց հետքերը երեխայի հետագա կյանքի վրա։ Որևէ մեկը մտածո՞ւմ է այդ մասին, թե՞ բռնության զոհ են համարում միայն այնպիսի մարդկանց, որոնք որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ։
Աննա Հակոբյանը լինելով 4 երեխաների մայր, արդյո՞ք մտահոգվել է Արեգնազ Մանուկյանի դստեր ապրումներով, անհագստացե՞լ է այդ երեխայի ճակատագրով, զգացածով, ծննդյան օրն առանց մորը մնալու փաստով։ Իհարկե, Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետ, սակայն որտե՞ղ, ի՞նչ պայմաններում ու ի՞նչ կարգավիճակով։
Մանրամասները՝
այստեղ
Աննա Հակոբյանը որպես կին ու մայր հետաքրքրվե՞լ է Արեգնազ Մանուկյանի դստեր ապրումներով, թե՞ բռնությունն իր պատկերացմամբ միայն ընտանիքում…