💥 19 քաղաքական միավոր այսօր ստացել է իր համարը, որով կնշվի ընտրական քվեաթերթիկում: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ 19 ուժի առկայությունը ծաղր է ընտրողի հանդեպ:
Բայց, այստեղ իհարկե շատ կարեւոր է խոսել այն մասին, թե մասնավորապես ի՞նչն է ծաղր: Չէ՞ որ վերջին հաշվով բոլոր ուժերն էլ լավ-լավ բաներ են խոսում:
Ծաղր է այն, որ, օրինակ իր կյանքում ոչինչ չարած որեւէ մեկը դառնում է կուսակցապետ ու հանրությանը ներկայացնում պետություն կառավարելու հայտ, ակնկալելով, որ մարդիկ գնալու եւ քվեարկելու են իր օգտին: Որեւէ մեկը հանրությանը ըստ էության չի ծաղրում խոսքով: Ծաղրում են գործով: Կրկնեմ, «գործն» այն է, որ իր կյանքում ոչ մի նշանակալի գործ չարած մարդը՝ գործ, որը անմիջականորեն ներառել է օրինակ մի քանի հազար մարդու, ներկայացնում է 3 միլիոն մարդկանց պետությունը կառավարելու հայտ: Եվ այդ հայտը ինքնին դառնում է ծաղր:
Ցավոք, շատ մարդիկ են գտնվում, որոնք կամա, թե ակամա ընդունում են այդ ծաղրը ու գնում եւ քվեարկում են մարդկանց օգտին, որոնք գուցե ամենալավն են խոսում, ամենաազնիվ են, ամենահամակրելին, ամենա-ամենան, բայց ոչինչ չեն արել իրենց կյանքում, որով հնարավոր լինի չափել նրանց գործունակությունը պետության ղեկին: Չեն ստեղծել որեւէ հանրային նշանակության արժեք, համակարգ, որեւէ ինստիտուտ, որը ունի պետության կառավարմանը համարժեք մասշտաբ, կամ՝ չեն կառավարել պետություն: Չեն արել ոչինչ, բացի պոռոտ խոսելուց:
Եվ այս իմաստով, ես առաջարկում եմ քվեարկության չափանիշ: Մարդիկ, հայրենակիցներ, պետք է քվեարկել ըստ հետագծի գործնականության՝ դրա բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
ՄԻ քվեարկեք միայն գեղեցիկ խոսողների օգտին, որոնք սակայն իրենց կյանքում չեն ստեղծել ոչինչ, բայց ներկայացնում են պետություն կառավարելու հայտ: Ավելին, չքվեարկելով, ստիպեք այդ մարդկանց՝ մինչեւ այդ հայտը ներկայացնելը, կյանքում զբաղվել որեւէ համակարգ, հանրային որեւէ ընդգրկուն ինստիտուցիոնալ միջավայր ստեղծելով, որից հետո միայն այդ ստեղծածով ներկայացնել պետության կառավարման հավակնություն ու հայտ: