📣 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության գերակա 4 ուղղությունները։
🔸 «1-ին ուղղությունը փոխկապակցվածությունն է, առաջինը տրանսպորտն է. «Խաղաղության խաչմերուկ»-ը ներուժ ունի կապել Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ՝ վերածելով Հայաստանն անկյունաքարային տրանսպորտային հանգույցի»։
🔸 2-րդ հենասյունը էներգետիկայի ոլորտն է։ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը նշանակալի է», — նշեց նա։
🔸 3-րդ հենասյունը, ֆոն դեր Լայենի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։ Նա նշեց՝ Հայաստանը արհեստական բանականության և ինժեներական ապշեցուցիչ համակարգ ունի։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ գերակայություն է անվտանգության ոլորտում ավելի ամուր համագործակցությունը, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը։
🔸 4-րդ գերակայությունը տնտեսական աջակցությունն է ու սոցիալական դիմակայունությունը։
🇦🇲📄🇪🇺 Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ 📌 Նշվում է, որ հռչակագրով վերահաստատվել է Եվրամիության հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմ…