Համացանցում օգոստոսի 12-ին տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող անձանց ինքնությունները։
«Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի վերաբերյալ վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո խանութի սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել նրա նկատմամբ, ապա տեսագրել կատարվածը և տեսանյութը տեղադրել համացանցում»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։