Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության գերակա 4 ուղղությունները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու փաստաթղթեր ստորագրվել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահը թեմային անդրադարձել է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահը թեմային անդրադարձել է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը վաղուց ընդլայնված եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է։ Խաղաղ, թավշյա հեղափոխությունը 2018 թվականին ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար արժեքներին։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը Հայաստանին։ Մենք այսօր ապրում ենք տարափոփոխ համատեքստում, և այս մարտահրավերներով լի միջավայրում անցկացվող Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովն ավելի քան ժամանակին է անցկացվում։
Սա լավ հնարավորություն է ընձեռում խորացնել մեր կապերը և մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի, և մենք այդպես էլ կանենք»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նա նշել է Հայաստանի համագործակցությունը խորացնելու մասին՝ 4 հիմնական ուղղություններով։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ