«Այսօր հիմնական խնդիրներից մեկը աշխարհում հայկական լոբբիստական ազդեցության վերականգնումն է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նկատում է՝ հայկական սփյուռքը, որը տարիներ շարունակ ազդեցիկ ուժ էր աշխարհում, այսօր ազդեցության առումով փորձության առաջ է թե՛ արտաքին ճնշումների, թե՛ ներքին անհամաձայնությունների պատճառով․
«Մոտ երկու տասնամյակ առաջ հայկական սփյուռքը հանդիսանում էր լուրջ ռեսուրս՝ կարողանալով ազդեցություն ունենալ տարբեր ուժային կենտրոններում և իրականացնել Հայաստանի շահերի լոբբինգ Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, Բրյուսելում։ Չունենալով համարժեք սփյուռքային ներուժ՝ Ադրբեջանը ընտրեց այլ ճանապարհ՝ ֆինանսական ռեսուրսների միջոցով լոբբիստական կառույցների ներգրավում։ Արդյունքում, տարբեր կենտրոններում սկսվեց համակարգված պայքար հայկական լոբբիստական կառույցների դեմ, ինչի արդյունքում աստիճանաբար թուլացավ հայկական կողմի դիրքը»։
Իրատեսակա՞ն է հայկական լոբբիստական ազդեցության վերականգնումը․ Ավետիք Չալաբյանը վստահ է՝ այո՛, երբ լինի հստակ ռազմավարություն և համախմբված աշխատանք։
🎦զրույցն ամբողջությամբ