ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Փաշինյանը՝ ղազախական կողմի ՀՀ այցի և երկաթուղու կառավարման մասին
«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են: Մենք շարունակելու ենք աշխատանքը»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում:
Վարչապետն ասաց, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ:
«Երկաթուղու հետ կապված հարցն ընդհանրական պարզ է՝ հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա», — ասաց նա: