1968 թ. օգոստոսի 25-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ խորհրդային դիսիդենտական շարժման ամենանշանակալի ակցիաներից մեկը։ Ութ հոգի դուրս եկան Կարմիր հրապարակ՝ բողոքելու Չեխոսլովակիա ԽՍՀՄ զորքերի մուտքի և «Պրահայի գարնան» արյունալի ճնշման դեմ։
📍 Ուղիղ ժամը 12:00-ին Կոնստանտին Բաբիցկին, Տատյանա Բաևան, Լարիսա Բոգորազը, Նատալյա Գորբանևսկայան, Վադիմ Դելոնեն, Վլադիմիր Դրեմլյուգան, Պավել Լիտվինովը և Վիկտոր Ֆայնբերգը նստեցին հրապարակում և պարզեցին պաստառներ.
🔹 «Մենք կորցնում ենք լավագույն ընկերներին»
🔹 «Ձեր և մեր ազատության համար!» (նշանավոր՝ За вашу и нашу свободу!)
🔹 «Ազատությո՛ւն Դուբչեկին»
🔹 «Ամո՛թ օկուպանտներին»
👊 Ընդամենը մի քանի րոպե անց ՊԱԿ-ի (КГБ) աշխատակիցները հարձակվեցին ցուցարարների վրա։ Բոլորին ձերբակալեցին։ Ցուցարարների ջանքերով 21-ամյա Տատյանա Բաևային հաջողվեց ազատել՝ համոզելով, որ նա պատահական է հայտնվել այնտեղ։
⚖️ Խորհրդային դատարանը դաժան էր։ Քանի որ Ֆայնբերգի դեմքը ջախջախված էր, նրան չտարան դատարան, այլ ուղարկեցին հատուկ հոգեբուժարան՝ «բուժման» (4 տարով)։ Նատալյա Գորբանևսկայային նույնպես ճանաչեցին անմեղսունակ («դանդաղ ընթացող շիզոֆրենիա» կեղծ ախտորոշմամբ)։ Մյուսները դատապարտվեցին տարբեր ժամկետների աքսորի և բանտարկության։
🌍 Այս ակցիան ցույց տվեց աշխարհին, որ ոչ բոլորն են ԽՍՀՄ-ում համաձայն կայսերական քաղաքականության հետ։ Պրահայի «Literární listy» թերթն այն ժամանակ գրեց.
«Յոթ մարդ Կարմիր հրապարակում՝ սա առնվազն յոթ պատճառ է, որոնց համար մենք այլևս երբեք չենք կարող ատել ռուսներին»։
Տասնամյակներ անց Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը նրանց անվանեց «Խորհրդային Միության խիղճը»։ Նրանց արարքը մարդկային համերաշխության և անձնական մեծագույն արիության օրինակ էր, երբ մարդը պատրաստ է զոհել իր ազատությունը հանուն ճշմարտության։
🕯 Այս գործողությունը ցույց է տալի, որ ցանկացած բռնատիրության ժամանակ կան խիզախներ, ովքեր պատրաստ են դուրս գալ դրա դեմ։
Մաքուր Պատմություն📖