ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխայցերը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին։