🇮🇷🇦🇿 Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը անօրինական է որակել իրանական «Սահար» հեռուստաալիքի և «Մեհր» լրատվական գործակալության գործունեությունը։
📌 Որոշումից շաբաթներ առաջ էլ Իրանն էր Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ՝ AzTV -ն ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։
📣 «Կոչ ենք անում Ադրբեջանում գործող բոլոր ԶԼՄ-ներին զերծ մնալ իրանական այդ լրատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությունից», — հայտարարել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը՝ պնդելով, որ դրանք քարոզչություն են վարում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։ |
azatutyun.am|