Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի…

🇪🇺🇪🇺🇪🇺Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։
«Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»,- գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով