Կիրանցում գիշերը նույն վիճակն է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չե…

🛣 Կիրանցում գիշերը նույն վիճակն է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չեն տվել մտնել գյուղ, քիչ հետո փորձելու ենք գնալ, հանդիպել գյուղացիներին. պատգամավոր Գառնիկ Դանիելյան
🗣 «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Կիրանց անթիվ-անհամար ոստիկաններ են բերել տարբեր տեղերից․ «Անգամ Գորիսից, Բաղրամյանի տարածաշրջանից, Գյումրիից, Արմավիրի մարզից, որտեղից ասես ոստիկան են բերել, ամբողջ ոստիկանական համակարգն այսօր Կիրանցում է, և ոչ միայն ոստիկանական, այլ նաև ռազմական ոստիկանությունից, այլ ստորաբաժանումներից կան։ Այսինքն՝ մի փոքր գյուղի համար ամբողջ հանրապետությունն իր ողջ ուժային համակարգը բերել է։ Տարբեր գործունեությամբ են զբաղվում՝ ահաբեկում են, վախեցնում, բռնություններ գործադրում»։
📌 Դանիելյանը նաև նշել է, որ երեկվանից Կիրանցում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները․ «Ականները գյուղի շրջակա դաշտերում են, դրանք են ականազերծում։ |tert.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով