🇷🇺🇷🇺🇷🇺«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ». «Իզվեստիային» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք։ Միաժամանակ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ։ Անցյալ տարի Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, և շատ հաջողությամբ, մենք երախտապարտ ենք մեր հայ ընկերներին նման իսկապես արդյունավետ նախագահության համար»,- նշել է Միխայիլ Գալուզինը։

Leave a Reply