Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին, որից հետո երկրո…

Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին, որից հետո երկրում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել: Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ ռուսական ուժերի հարձակման թիրախում է եղել գազային ենթակառուցվածքը: Գերման Գալուշչենկոն պարզաբանել է, որ վթարային անջատումներն իրականացվում են էներգահամակարգի համար հնարավոր հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով:
Պոլտավայի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով առանց գազի Է մնացել Միրգորոդի շրջանի 9 բնակավայր: Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի 15 շրջանում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *