Արցախի էթնիկ զտումից մեկ տարի առաջ փորձագետների փոքր խմբով փակ քննարկում էինք ու…

Արցախի էթնիկ զտումից մեկ տարի առաջ փորձագետների փոքր խմբով փակ քննարկում էինք ունեցել իշխող ուժը ներկայացնող պատգամավորներից մեկի հետ, որը այն ժամանակ գլխավորում էր խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկը։ Սույն պաշտոնյան քննարկման ընթացքում մի շարք տարակուսելի պնդումներ էր կատարել և բոլորիս համոզել, որ իշխող ուժի առանցքային գործիչների կոմպետենտության հարցում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան նույնիսկ պատկերացնում էինք։
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հիմնական փաստարկներից մեկը, որը բերում էր նա, այն էր, որ Բաքուն և Երևանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ըդհանուր շահ ունեն և այդ իսկ պատճառով շահագրգռված են հասնել խաղաղ կարգավորման։
Այդ հանդիպումից տարիուկես է անցել։ Ադրբեջանը կարողացել է Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ հայաթափել Արցախը, Արևմուտքին դուրս մղել բանակցային գործընթացից, իսկ այժմ Բաքվի ոչ պաշտոնական խոսնակները խաղաղության պայմանագրում երաշխավորի ինստիտուտի բացառումը հիմնավորում են այն պատճառաբանությամբ, որ այդ փաստաթուղթը չպետք է փոխոխության ենթարկի աշխարհաքաղաքական բալանսը Հարավային Կովկասում և գործիք դառնա խոշոր խաղացողների դիմակայության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *